«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

ԵԱՀԿ-ն ողջունում է հրադադարը

ԵԱՀԿ-ն ողջունում է հրադադարը
10.10.2020 | 20:17

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և ԱԳ նախարար Էդի Ռաման ողջունել է մոսկովյան բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու համաձայնությունը:

«Մեզ անհրաժեշտ է կայունություն թե տեղում և թե Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացում: Այս համաձայնությունը ճանապարհ է հարթում բովանդակային բանակցությունների համար», - Թվիթերում գրել է ԵԱՀԿ-ում նախագահող Ալբանիայի վարչապետը: Էդի Ռաման մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ և ասել է, որ այս պայմաններւմ զոհերի աճյունները դուրս հանելու, գերիներին և այլ ձերբակալվածներին փոխանակելու համար հաստատվող կրակի դադարեցումը շատ կարևոր քայլ է: ԵԱՀԿ գործող նախագահը ողջունէլ է Ռուսաստանի միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ անցկացնելու հարցում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և իմ անձնակլան ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը կողմերի հետ մշտական կապի մեջ են և պատրաստ են իրենց բոլոր ջանքերն ուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Էդի Ռաման:

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ